Հոդված 25
Հոդված 25
1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է բոլոր Պետությունների համար՝ 2000 թվականի հունվարի 10-ից մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը՝ Նյու Յորքում՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում:
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
3. Սույն Կոնվենցիան միանալու համար բաց է բոլոր Պետությունների համար: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: