Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն, իր ներպետական օրենսդրության սկզբունքներին համապատասխան, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ իր տարածքում գտնվող կամ իր օրենքներով ստեղծված իրավաբանական անձին պատասխանատվության ենթարկելու համար, երբ այդ իրավաբանական անձի կառավարման համար պատասխանատու կամ այն վերահսկող անձն իր իրավասության շրջանակներում կատարում է 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները: Դա կարող է լինել քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվություն:

2. Նման պատասխանատվությունը չպետք է վնասի հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվությանը:

3. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն պետք է, մասնավորապես, երաշխավորի, որ վերը նշված 1-ին կետին համապատասխան պատասխանատվություն կրող իրավաբանական անձինք կենթարկվեն արդյունավետ, համամասն և քաղաքացիական, վարչական կամ քրեական պատժամիջոցների: Դրանք կարող են ներառել նաև դրամական պատժամիջոցները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։