Հոդված 9
Հոդված 9
1. Տեղեկատվություն ստանալով այն մասին, որ 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձը կամ ենթադրյալ հանցագործը գտնվում է իր տարածքում, համապատասխան Մասնակից Պետությունը ձեռնարկում է իր ներպետական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցները՝ քննության առնելով տեղեկատվության մեջ ներառվող փաստերը:
2. Համոզված լինելով, որ հանգամանքներն այդ են պահանջում, Մասնակից Պետությունը, որի տարածքում գտնվում է հանցագործություն կատարած անձը կամ ենթադրյալ հանցագործը, ձեռնարկում է իր ներպետական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու տվյալ անձի ներկայությունը քրեական հետապնդման կամ հանձնման նպատակներով:
3. Յուրաքանչյուր անձ, որի նկատմամբ ձեռնարկվել են 2-րդ կետով նախատեսված միջոցները, իրավունք ունի.
ա) առանց հետաձգման կապվել իր քաղաքացիության Պետության մոտակա համապատասխան ներկայացուցչի կամ որն այլ կերպ իրավասու է պաշտպանել տվյալ անձի իրավունքները, կամ եթե տվյալ անձը քաղաքացիություն չունի, ապա իր մշտական բնակության Պետության ներկայացուցչի հետ.
բ) հանդիպել տվյալ Պետության ներկայացուցչի հետ.
գ) տեղեկանալ «ա» և «բ» ենթակետերով նախատեսված իր իրավունքների մասին:
4. 3-րդ կետով նախատեսված իրավունքները պետք է իրականացվեն այն Պետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, որի տարածքում գտնվում է հանցագործություն կատարած անձը կամ ենթադրյալ հանցագործը՝ պայմանով, որ նշված օրենքները և կանոնակարգերն ամբողջությամբ արտացոլում են 3-րդ կետով նախատեսված իրավունքների իրականացումը:
5. 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դրույթները չեն վնասում որևէ Մասնակից Պետության իրավունքը՝ իր իրավասությունը տարածելու 7-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի կամ 2-րդ կետի «բ» ենթակետի նկատմամբ՝ հրավիրելով Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին՝ այցելել ենթադրյալ հանցագործին կամ հաղորդակցվել նրա հետ:
6. Երբ Մասնակից Պետությունը, սույն հոդվածին համապատասխան, կալանքի տակ է վերցրել անձի, ապա նա անմիջականորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով պետք է անհապաղ ծանուցի այն Մասնակից Պետություններին, որոնք իրենց իրավասությունը տարածել են 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, և, անհրաժեշտության դեպքում, որևէ այլ շահագրգիռ Մասնակից Պետության՝ այն մասին, որ տվյալ անձը կալանքի տակ է, և այն հանգամանքների մասին, որոնք պահանջում են, որ նա կալանքի տակ գտնվի: 1-ին կետով նախատեսված քննությունն իրականացնող պետությունը պետք է անհապաղ տեղեկացնի նշված Մասնակից Պետություններին դրա արդյունքների մասին և նշի, թե արդյո՞ք իրականացնելու է իր իրավասությունը: