Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Ընտրությունների և թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) ընտրարշավի ֆինանսավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Ընտրությունների և թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) ընտրարշավի ֆինանսավորումը

1. Ընտրությունների հետ կապված միջոցառումների ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Պետությունները Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով ապահովում են բյուջետային միջոցների հատկացումներ ընտրությունների մասնակցող թեկնածուներին, քաղաքական կուսակցություններին (դաշինքներին)` արդար պայմաններով, ինչպես նաև ընտրական մարմնին կից արտաբյուջետային հիմնադրամի կազմավորման կամ ընտրարշավի ֆինանսավորման համար սեփական նախընտրական հիմնադրամի ձևավորման և այդ նպատակով օրենքով նախատեսված չափով և կարգով անձնական միջոցների, ֆիզիկական և (կամ) ազգային իրավաբանական անձանց կամավոր մուծումների օգտագործման հնարավորություն: Թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) կողմից այլ դրամական միջոցների օգտագործումը, բացառությամբ նշված հիմնադրամներում մուտքագրվածներից, պետք է արգելվի օրենքով և առաջացնի պատասխանատվություն` օրենքներին համապատասխան:

3. Չի թույլատրվում օտարերկրյա որևէ նվիրաբերություն, այդ թվում` օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից, ընտրություններին մասնակցող թեկնածուներին, քաղաքական կուսակցություններին (դաշինքներին) կամ այլ հասարակական միավորումներին, հասարակական կազմակերպություններին, որոնք ուղղակի կամ անուղղակի կամ այլ կերպ առնչվում են թեկնածուի, քաղաքական կուսակցության (դաշինքի) հետ կամ գտնվում են նրանց անմիջական ազդեցության կամ հսկողության տակ և նպաստում կամ աջակցում են քաղաքական կուսակցությունների (դաշինքների) նպատակների իրականացմանը:

4. Կողմերն ապահովում են ընտրություններին մասնակցող թեկնածուներին, քաղաքական կուսակցություններին (դաշինքներինն) նվիրաբերված բոլոր դրամական միջոցների հրապարակայնությունը և թափանցիկությունը, որպեսզի բացառվեն օրենսդրությամբ արգելված նվիրատվությունները ինչպես թեկնածուներին, այնպես էլ ընտրություններին թեկնածուներ (թեկնածուների ցուցակներ) առաջադրած քաղաքական կուսակցություններին (դաշինքներին):

5. Ընտրություններին մասնակցող թեկնածուները, քաղաքական կուսակցությունները (դաշինքները) օրենքով սահմանված պարբերականությամբ պետք է ընտրական մարմիններ և (կամ) օրենքում նշված այլ մարմիններ ներկայացնեն տեղեկություններ և հաշվետվություններ իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված նվիրաբերությունների, համապատասխան միջոցներ ներդրողների վերաբերյալ, ինչպես նաև ընտրարշավի ֆինանսավորման համար այդ հիմնադրամներից կատարած իրենց բոլոր ծախսերի վերաբերյալ: Ընտրական մարմիններն ապահովում են նշված տեղեկությունների և հաշվետվությունների հրապարակումը օրենքներում նշված զանգվածային լրատվության և հեռահաղորդակցման միջոցներով:

6. Թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) ընտրարշավի ֆինանսավորման կանոնների և կարգի հսկողության կամ վերահսկողության իրականացման համար կարող է ստեղծվել հատուկ մարմին (մարմիններ), կամ համապատասխան լիազորությունները կարող են դրվել պաշտոնատար անձանց կամ ընտրական մարմինների վրա:

7. Թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) գործունեության ֆինանսավորման, նվիրաբերությունների պայմանների և կարգի խախտումների ցանկը, ինչպես նաև թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) ընտրարշավի և ընտրությունների ֆինանսավորման խախտումների դեպքում նախազգուշացման, կանխման կամ խափանման միջոցների ցանկը պետք է սահմանվի օրենքներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։