Հոդված 7. Թափանցիկ և հրապարակային ընտրություններ
Հոդված 7. Թափանցիկ և հրապարակային ընտրություններ
1. Ընտրությունների նախապատրաստումը և անցկացումն իրականացվում են թափանցիկ և հրապարակայնորեն:
2. Ընտրությունների նշանակման, նախապատրաստման և անցկացման, քաղաքացիների ընտրական իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության վերաբերյալ պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ընտրական մարմինների` իրենց լիազորությունների սահմաններում ընդունված որոշումները պարտադիր կարգով ենթակա են պաշտոնական հրապարակման կամ համընդհանուր ծանոթացման են ներկայացվում այլ ձևով` օրենքներով նախատեսված կարգով և ժամկետներում:
3. Քաղաքացու ընտրական իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող իրավական ակտերը և որոշումները չեն կարող կիրառվել, եթե դրանք պաշտոնապես չեն հրապարակվել համընդհանուր ծանոթացման համար:
4. Ընտրական մարմինը ընտրական օրենսդրությամբ սահմանված ժամկետներում իր տպագիր մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում պաշտոնապես հրապարակում է տեղեկատվություն քվեարկության արդյունքների, ինչպես նաև տվյալներ ընտրված անձանց վերաբերյալ:
5. Ընտրությունների թափանցիկության և հրապարակայնության սկզբունքի պահպանումը պետք է ապահովի պայմանների ստեղծում ընտրությունների հրապարկման և միջազգային դիտարկման համար: