Հոդված 4. Ուղղակի ընտրական իրավունք
Հոդված 4. Ուղղակի ընտրական իրավունք
1. Ուղղակի ընտրական իրավունքի սկզբունքի պահպանում նշանակում է, որ ընտրությունների ժամանակ քաղաքացիները քվեարկում են անմիջականորեն` համապատասխան թեկնածուին և (կամ) թեկնածուների ցուցակներին «կողմ» կամ թեկնածուին, թեկնածուներին և (կամ) թեկնածուների ցուցակներին «դեմ» կամ բոլոր թեկնածուների և (կամ) թեկնածուների ցուցակներին «դեմ»:
2. Ազգային օրենսդիր մարմնի որևէ պալատի պատգամավորական բոլոր մանդատները համաժողովրդական ընտրությունների ընթացքում թեկնածուների և (կամ) թեկնածուների ցուցակների ազատ մրցակցության օբյեկտն են:
3. Եթե ազգային օրենսդիր մարմինը երկպալատ է և մյուս պալատի պատգամավորական մանդատների մի մասը կամ բոլոր մանդատները համաժողովրդական ընտրությունների ընթացքում թեկնածուների և (կամ) թեկնածուների ցուցակների ազատ մրցակցության օբյեկտ չեն, ապա դա չի հակասում սույն Կոնվենցիային: