Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Գաղտնի քվեարկություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Գաղտնի քվեարկություն

1. Գաղտնի քվեարկության սկզբունքի պահպանումը նշանակում է ընտրողի կամքի արտահայտման նկատմամբ ցանկացած տեսակի վերահսկողության բացառում, ազատ ընտրությունների համար հավասար պայմանների ապահովում:

2. Քաղաքացիների քվեարկելու գաղտնիության իրավունքը ոչ մի կերպ և ոչնչով չի կարող սահմանափակվել:

3. Ընտրություններն անց են կացվում գաղտնի քվեարկության ընթացակարգերի կիրառմամբ:

4. Ընտրական մարմիններն ապահովում են Սահմանադրությամբ, օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված պայմանների պահպանումը, քվեաթերթիկը լրացնելու նկատմամբ որևէ հսկողության կամ դիտարկման, որևէ մեկի կողմից ընտրողի կամարտահայտման գաղտնիությունը խախտող գործողության իրականացման հնարավորությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։