Հոդված 26. Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վեճերի լուծումը
Հոդված 26. Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վեճերի լուծումը
Սույն Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ կողմերի բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Կատարված է Քիշնև քաղաքում 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Կոնվենցիան ստորագրել են Հայաստանի Հանրապետությունը, Վրաստանը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, Ուկրաինան:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել Ղրղզստանի Հանրապետության համար` 11.11.2003թ., Ռուսաստանի Դաշնության համար` 11.11.2003թ., Տաջիկստանի Հանրապետության համար` 11.11.2003թ., Մոլդովայի Հանրապետության համար` 14.01.2005թ., Հայաստանի Հանրապետության համար` 17.03.2005թ.