Անցնել բովանդակությանը

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Ժողովրդավարական ընտրությունների չափանիշները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Ժողովրդավարական ընտրությունների չափանիշները

1. Ժողովրդավարական ընտրությունները ժողովրդի իշխանության և կամքի բարձրագույն անմիջական արտահայտություններից մեկն է, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների, ժողովրդական (ազգային) ներկայացուցչական այլ մարմինների, ընտրովի պաշտոնատար անձանց հիմքը:

2. Կողմերն ընդունում են, որ ժողովրդավարական ընտրությունների չափանիշներն են պետական իշխանության, տեղական ինքնակառավարման, ժողովրդավարական (ազգային) ներկայացուցչական այլ մարմիններում քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը` ընդհանուր, հավասար, ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ, ընտրողների կամքի ազատ արտահայտումն ապահովող պարբերական ու պարտադիր, արդար, իրական և ազատ ընտրությունների սկզբունքները, ընտրությունների թափանցիկ և հրապարակային բնույթը, մարդու և քաղաքացու ընտրական իրավունքների և ազատությունների դատական և այլ պաշտպանության, ընտրությունների հասարակական և միջազգային դիտարկման իրականացումը, ընտրական գործընթացի մասնակիցների ընտրական իրավունքների և ազատությունների իրականացման երաշխիքները:

3. Քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը ամրագվում է Սահմանադրությամբ և (կամ) օրենքներով, իսկ դրա իրականացման կարգը սահմանվում է օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով: Ընտրելու և ընտրվելու իրավունքի, ընտրությունների կարգի (ընտրական համակարգերի) օրենսդրական կարգավորումը, ինչպես նաև ընտրական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ չեղյալ համարեն մարդու և քաղաքացու հանրաճանաչ իրավունքներն ու ազատությունները և դրանվ իրականացման սահմանադրական և (կամ) օրենսդրական երաշխիքները կամ կրեն խտրական բնույթ:

4. Ընտրությունների նշանակումը, նախապատրաստումը և անցկացումն իրականացվում է սահմանադրության և օրենքների հիման վրա:

5. Սահմանադրությամբ, օրենքով սահմանված անհրաժեշտ ձայներ ստացած ընտրված անձինք իրենց պաշտոնը ստանձնում են օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` դրանով իսկ ընդունելով իրենց պատասխանատվությունն ընտրողների առջև, և պաշտոնավարում են մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը կամ մինչև այլ կերպ դրանց դադարումը, որը կարգավորվում է սահմանադրությամբ, օրենքներով` ժողովրդավարական խորհրդարանական և սահմանադրական ընթացակարգերին համապատասխան:

6. Ընտրությունների օրինական և հրապարակային բնույթը ընտրություններին մասնակցող քաղաքացիների, թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) ընտրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ու իրականացումը, իրավակիրառ պրակտիկայում ընտրական գործընթացի կազմակերպման սահմանադրական սկզբունքների իրականացումն ապահովվում է դատական, վարչական և պաշտպանության այլ միջոցներով:

7. Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, շարժումների, միջազգային կազմակերպությունների ուղղակի կամ անուղղակի որևէ մասնակցություն` օժանդակող կամ խոչընդոտող գործունեություն պետական իշխանության և տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների, ժողովրդական (ազգային) ներկայացուցչական այլ մարմինների ընտրովի պաշտոնատար անձանց ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը չի թույլատրվում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։