Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Ընտրությունների անցկացումն ընտրական մարմինների (ընտրական հանձնաժողովների) կողմից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Ընտրությունների անցկացումն ընտրական մարմինների (ընտրական հանձնաժողովների) կողմից

1. Ընտրությունների նախապատրաստումը և անցկացումը, քաղաքացիների ընտրական իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը, դրանց պահպանման նկատմամբ վերահսկողությունը դրվում է ընտրական մարմինների (ընտրական հանձնաժողովների) վրա, որոնց կարգավիճակը, իրավասությունները և լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, օրենսդրական այլ ակտերով:

2. Չի թույլատրվում այլ համակարգերի (մարմինների, կազմակերպությունների) ստեղծումը և գործունեությունը, որոնք փոխարինում են ընտրական մարմիններին կամ ամբողջապես կամ մասամբ իրականացնում են նրանց գործառույթները կամ խոչընդոտում են նրանց օրինական գործունեությանը կամ ապօրինաբար միջամտում են նրանց գործունեությանը կամ յուրացնում են նրանց կարգավիճակը և լիազորությունները:

3. Ընտրական մարմինների կազմավորման կարգը, լիազորությունները, գործունեության կազմակերպումը, ինչպես նաև ընտրական մարմնի կազմի լուծարման կամ ընտրական մարմնի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կարգը, հիմքերը և ժամկետները սահմանվում են օրենքներով: Ընդ որում` ընտրական մարմնի անդամների լիազորությունների` օրենքով նախատեսված հիմքերով, վաղաժամկետ դադարեցման կարգը և ժամկետները, ինչպես նաև դուրս եկած անդամի փոխարեն ընտրական մարմնի նոր անդամի նշանակումը դրա համար լիազորված մարմնի կողմից չպետք է խոչընդոտեն ընտրական մարմնի վրա դրված լիազորությունների իրականացմանը, խախտեն ընտրական գործընթացի ամբողջականությունը, հանգեցնեն ընտրական գործառույթների կատարման ժամկետների, քաղաքացիների ընտրական իրավունքների և ազատությունների խախտման:

4. Կողմերն ընդունում են թեկնածուին, թեկնածուների ցուցակ առաջադրած քաղաքական կուսակցությանը (դաշինքին)` թեկնածուին (թեկնածուների ցուցակը) գրանցած ընտրական մարմնում և ստորադաս ընտրական մարմիններում` իր նշանակած թեկնածուին, քաղաքական կուսակցությանը (դաշինքին) ներկայացնող ընտրական մարմնի խորհրդակցական ձայնի իրավունքով մեկական անդամ նշանակելու իրավունք ընձեռելու հնարավորությունը` օրենքով նախատեսված կարգով:

5. Ընտրական մարմնի խորհրդակցական ձայնի իրավունքով անդամն իրավունք ունի ելույթ ունենալու ընտրական մարմնի նիստերին, ընտրական մարմնի իրավասություններին վերաբերող հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ և պահանջել տվյալ հարցերով քվեարկության անցկացում, իրավունք ունի բողոքարկելու ընտրական մարմնի գործողությունները (անգործությունը) վերադաս ընտրական մարմնին կամ դատարան, իրականացնելու օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:

6. Ընտրական մարմինների իրավասության շրջանակներում ընդունված որոշումները պարտադիր են գործադիր իշխանության մարմինների, պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքական կուսակցությունների և այլ հասարակական միավորումների, նրանց լիազոր ներկայացուցիչների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, ընտրողների, ստորադաս ընտրական մարմինների համար, օրենքներում նշված այլ անձանց և կազմակերպությունների համար:

7. Կողմերն իրենց օրենքներով պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց վրա պարտականություն են դնում աջակցել ընտրական մարմիններին իրենց լիազորությունների իրականացման համար, իսկ ընտրական օրենսդրությամբ նշված հեռուստա և (կամ) ռադիոեթեր իրականացնող կազմակերպությունների վրա` տրամադրել ընտրական մարմիններին անվճար եթերաժամ, տպագիր տեղեկատվություն տրամադրելու հնարավորություն ընտրողներին ընտրությունների, ընտրարշավի ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։