Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Կոնվենցիայի մասնակից պետությունների պարտավորությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Կոնվենցիայի մասնակից պետությունների պարտավորությունները

1. Կողմերը ժողովրդավարական ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ընտրական իրավունքների և ազատությունների երաշխիքների ամրապնդման, սույն Կոնվենցիայի դրույթների իրականացման նպատակով կընդունեն օրենսդրական և այլ միջոցներ: Սույն Կոնվենցիայում հռչակված ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշները կարող են ապահովվել` դրանք Սահմանադրության, օրենսդրական ակտերի մեջ ներառելով:

2. Կողմերը պարտավորվում են`

ա) երաշխավորել ընտրական իրավունքի ժողովրդավարական սկզբունքների և նորմերի պաշտպանությունը, ընտրությունների ժողովրդավարական բնույթը, ընտրություններին քաղաքացիների կամքի ազատ արտահայտումը, ընտրությունները կայացած, իրական և օրինական ճանաչելուն ուղղված պահանջների հիմնավորումը.

բ) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ընտրությունների ամբողջ օրենսդրական բազան ընդունվի ազգային օրենսդիր մարմնի կողմից, և ընտրությունների անցկացումն ապահովող իրավական չափորոշիչները չսահմանվեն գործադիր իշխանության ակտերով.

գ) ձգտել, որ համաժողովրդական ուղղակի ընտրությունների ընթացքում ազգային օրենսդիր մարմնի մյուս պալատի պատգամավորական մանդատներն ամբողջությամբ կամ մասնակի` օրենքներով նախատեսված կարգով, լինեն թեկնածուների և (կամ) թեկնածուների ցուցակների ազատ մրցակցության օբյեկտ.

դ) ձգտել քաղաքացիների ընտրական իրավունքներն ու ազատություններն ապահովող իրավական, կազմակերպչական, տեղեկատվական երաշխիքների համակարգի ստեղծմանը ցանկացած մակարդակի ընտրության նախապատրաստման և անցկացման ժամանակ, ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական միջոցներ, որպեսզի, Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պայմաններին և կարգին համապատասխան, ապահովվեն կանանց արդար և իրական, տղամարդկանց հետ հավասար` ընտրովի մարմիններում, ընտրովի պաշտոններում ինչպես անձամբ, այնպես էլ քաղաքական կուսակցությունների (դաշինքների) կազմում ընտրելու և ընտրվելու իրավունքների իրականացման հնարավորություն, ինչպես նաև ֆիզիկական շեղումներով անձանց (հաշմանդամներին և այլն)` քվեարկությանը մասնակցելու համար ստեղծել լրացուրցիչ երաշխիքներ և պայմաններ.

ե) իրականացնել ընտրողների գրանցում (հաշվառում) օրենսդրորեն սահմանված ոչ խտրական և գործող` գրանցման (հաշվառման) այնպիսի չափանիշներ նախատեսող ընթացակարգերի հիման վրա, ինչպիսիք են տարիքը, քաղաքացիությունը, բնակության վայրը, քաղաքացու անձը հաստատող հիմնական փաստաթղթի առկայությունը.

զ) օրենսդրական կարգով ամրագրել ընտրողների մասին տեղեկություն տվող անձանց պատասխանատվությունը` համապատասխան տեղեկությունների հավաստիության, ամբողջության և դրանք ժամանակին փոխանցելու, գաղտնի բնույթի անձնական տվյալների պահպանումը օրենսդրությանը համապատասխան ապահովելու համար.

է) աջակցել քաղաքական կուսակցությունների ձևավորմանը և նրանց օրինական ազատ գործունեությանը, օրենսդրորեն կարգավորել քաղաքական կուսակցությունների և ընտրական գործընթացի ֆինանսավորումը, ապահովել, որպեսզի օրենքները և պետական քաղաքականությունն իրականացնեն կուսակցության և պետության բաժանում, ազատության և արդարության մթնոլորտում ընտրարշավի անցկացում, ինչը կնպաստի նրան, որ կուսակցությունները և թեկնածուները ազատ շարադրեն իրենց հայացքները և գնահատականները, նախընտրական ծրագրերի (պլատֆորմների) դրույթները, իսկ ընտրողները ծանոթանան դրանց, քննարկեն և ազատ քվեարկեն «կողմ» կամ «դեմ»` չվախենալով պատժից կամ որևէ հետապնդումից.

ը) ապահովել զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում` ինտերնետային ցանցով ընտրարշավի լուսաբանման անկողմնակալությունը երաշխավորող միջոցների ձեռնարկում, իրավաբանական կամ վարչական խոչընդոտների սահմանման անհնարինություն քաղաքական կուսակցությունների և թեկնածուների համար, որ խտրական հիմքով զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու համար, ձևավորել ընտրությունների հետ կապված հասարակական կարծիքի հարցումների արդյունքների միասնական տեղեկատվական տվյալների բազա, որի տվյալները պետք է տրամադրվեն ընտրական գործընթացի մասնակիցներին, ինչպես նաև միջազգային դիտորդներին` նրանց հարցումով, ծանոթացման կամ պատճենահանման համար, ներդնել ընտրությունների թափանցիկ բնույթն ապահովող, քվեարկության և ընտրությունների արդյունքների նկատմամբ ընտրողների վստահության մակարդակը բարձրացնող նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ.

թ) ընդունել քաղաքացիական կրթության ազգային ծրագրեր և մասնակցել նմանատիպ միջպետական ծրագրերի մշակմանն ու ընդունմանը, պայմաններ ապահովել քաղաքացիներին և ընտրարշավի մյուս մասնակիցների ընտրական ընթացակարգերին և կանոններին ծանոթացնելու և ուսուցանելու, նրանց իրավական մշակույթի և ընտրությունների կազմակերպիչների մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար.

ժ) ապահովել օրենսդրությանը և պետության միջազգային պարտավորություններին համապատասխան ժողովրդավարական, ազատ, արդար, իրական և պարբերական ընտրությունների անցկացումը կազմակերպող անկախ, անկողմնակալ ընտրական մարմինների կազմավորում.

ժա) ապահովել հնարավորություն` օրենով սահմանված անհրաժեշտ քանակի ձայներ ստացած թեկնածուներին պաշտոնը ստանձնել պատշաճ կերպով և պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը կամ մինչև օրենքով կարգավորվող այլ ձևով դրանց դադարումը.

ժբ) ձեռնարկել միջոցներ քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտումների, ինչպես նաև բռնության, խաբեության, ապառնալիքի, կեղծիքի կամ այլ միջոցներով քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ազատ իրականացմանը, Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված այլ ընտրական իրավունքների և ազատությունների իրականացմանը խոչընդոտող անձանց քրեական, վարչական կամ այլ պատասխանատվության ենթարկելու կարգի և հիմունքների ցանկը օրենսդրորեն կարգավորելու համար,

ժգ) աջակցել ընտրական օրենսդրության մասին տեղեկատվություն, ընտրական գործընթացի մասնակիցների (հաշվի առնելով, որ անձնական տվյալներն ունեն գաղտնի բնույթ), իրավակիրառ և դատական փորձի, ընտրական համակարգի կատարելագործման օրենսդրական առաջարկությունների, ինչպես նաև ընտրական գործընթացի կազմակերպմանը վերաբերող այլ տեղեկատվություն պարունակող միջպետական միասնական տվյալների բազայի ստեղծմանը` տեղեկատվության փոխանակման և համատեղ օգտագործման նպատակով.

ժդ) աջակցել սույն կոնվենցիայի մասնակից պետությունների ընտրական մարմինների համագործակցության զարգացմանը` ներառյալ ընտրական մարմինների գործող միջպետական ընկերակցությունների լիազորությունների ընդլայնմանը և (կամ) ստեղծմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։