Հոդված 2. Ընդհանուր ընտրական իրավունք
Հոդված 2. Ընդհանուր ընտրական իրավունք
Ընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքի պահպանում նշանակում է հետևյալը.
ա) Սահմանադրությամբ, օրենքներով սահմանված տարիքը լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ընտրելու և ընտրվելու պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններում, ժողովրդական (ազգային) ներկայացուցչական այլ մարմիններում, ընտրովի պաշտոններում` Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պայմաններով և կարգով.
բ) իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններում, ժողովրդական (ազգային) ներկայացուցչական այլ մարմիններում, ընտրովի պաշտոններում քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքն իրականացվում է` անկախ սեռական, լեզվական, դավանական կամ կրոնական հատկանիշներից, առանց քաղաքական կամ այլ հայացքների, ազգային կամ սոցիալական ծագումի, ազգային փոքրամասնության կամ էթնիկ խմբի պատկանելու, գույքային կամ այլ նմանատիպ հանգամանքների որևէ խտրական բնույթի սահմանափակումների.
գ) ազգային ընտրությունների անցկացման ժամանակ իր պետության սահմաններից դուրս բնակվող կամ գտնվող յուրաքանչյուր քաղաքացի ունի իր պետության մյուս քաղաքացիներին հավասար ընտրական իրավունքներ: Դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց պաշտոնատար անձինք աջակցում են քաղաքացիների ընտրական իրավունքների և ազատությունների իրականացմանը.
դ) յուրաքանչյուր քաղաքացու երաշխավորվում է ընտրողների ցուցակում իրեն ընդգրկելու մասին տեղեկություն ստանալու, դրա ամբողջականությունը և իսկությունն ապահովելու նպատալով այդ տեղեկատվությունը ճշտելու, ընտրողների ցուցակում ընդգրկելու մերժումը օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու իրավունք: