Հոդված 8. Ազատ ընտրություններ
Հոդված 8. Ազատ ընտրություններ
1. Սահմանադրության գերակայությունը ազատ ընտրությունների անցկացման և առանց որևէ ազդեցության, բռնության, բռնության կիրառման սպառնալիքի կամ այլ անօրինական ներգործության, օրենքով թույլատրված ձևերով և օրինական մեթոդներով ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու` քաղաքացիների և ընտրական գործընթացի մյուս մասնակիցների` ընտրություն կատարելու հնարավորության ապահովման (չվախենալով պատժից կամ որևէ ազդեցությունից` ինչպիսին էլ լինեն քվեարկության և ընտրության արդյունքները), ինչպես նաև ընտրական ողջ գործընթացի ընթացքում ազատ ընտրությունների սկզբունքի պարտադիր պահպանման իրավական և այլ երաշխիքների հիմքն է:
2. Քաղաքացու մասնակցությունն ընտրություններին ազատ է և կամավոր: Ոչ ոք չի կարող պարտադրել նրան քվեարկել որևէ կոնկրետ թեկնածուին (թեկնածուներին), թեկնածուների կոնկրետ ցուցակին «կողմ» կամ «դեմ», ոչ ոք իրավունք չունի ազդեցություն գործելու քաղաքացու վրա` ընտրություններին մասնակցելուն կամ չմասնակցելուն հարկադրելու նպատակով, ինչպես նաև նրա կամքի ազատ արտահայտման վրա: Ոչ ոք չի կարող հարկադրել ընտրողին հայտարարել, թե ինքը մտադիր է քվեարկելու կամ ինչպես է քվեարկել:
3. Թեկնածուն, քաղաքական կուսակցությունը (դաշինքը) և ընտրական գործընթացի մյուս մասնակիցները պատասխանատվություն են կրում հասարակության և պետության առջև` Սահմանադրությանը և օրենքին համապատասխան: Ոչ մի թեկնածու, ոչ մի քաղաքական կուսակցություն (դաշինք), ոչ մի այլ հասարակական միավորում կամ կազմակերպություն իրավունք չունի օգտագործելու հոգեբանական, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդներ կամ բռնության կոչեր, բռնության կիրառման ապառնալիքներ կամ ցանակացած այլ տեսակի հարկադրանք: