Հոդված 2
Հոդված 2.
Օրենսգրքի 2-րդ հոդվածում`
1) 1-ին կետը «ընտրությունների ժամանակ նաև» բառերից հետո լրացնել «համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և փաստացի բնակվող» բառերով, իսկ նույն կետի «Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված` 18 տարին լրացած» բառերը հանել.
2) 1-ին կետի «յուրաքանչյուր անձ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ոք» բառերով.
3) 1-ին կետի երկրորդ պարբերությունում «փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող» բառերով.
4) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Արտասահմանում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները` սույն օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»: