Հոդված 24
Հոդված 24.
Օրենսգրքի 28-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
«1.1. Միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել համապատասխան հրավերի առկայության դեպքում:
Սույն կետում նշված կազմակերպություններին և անձանց դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն`
1) Հանրապետության Նախագահը.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4) կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»: