Հոդված 94
Հոդված 94.
Օրենսգրքի 116-րդ հոդվածում`
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե նշված որոշումներից ոչ մեկը սույն օրենսգրքով սահմանված կարգով չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որին կողմ են քվեարկել առավել թվով հանձնաժողովի անդամներ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:».
2) 2-րդ կետի «որն ստացել է առավելագույն «կողմ» ձայներ» բառերը փոխարինել «որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ» բառերով.
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:».
4) 4-րդ կետի «կողմ» ձայներ» բառերը փոխարինել «կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով.
5) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե`
1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, որն էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.
2) ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:».
6) 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.».
7) 6-րդ կետի 2-րդ ենթակետի «ընտրված» բառը փոխարինել «առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած» բառերով.
8) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով թեկնածու չի առաջադրվել կամ գրանցվել:».
9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ կետով.
«10.1. Ընտրությունն անվավեր կամ չկայացած ճանաչվելու դեպքում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է:»: