Հոդված 53
Հոդված 53.
Օրենսգրքի 60-րդ հոդվածում`
1) 1-ին կետի 1-ին ենթակետը «չօգտագործված» բառից առաջ լրացնել «չօգտագործված քվեարկության ծրարները, ինչպես նաև» բառերով, «մարում է քվեաթերթիկները» բառերից հետո` «և չօգտագործված քվեարկության ծրարները» բառերով, իսկ նույն ենթակետի «փաթեթը» բառը փոխարինել «փաթեթները» բառով.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերի արդյունքները հրապարակվում և արձանագրվում են գործավարության մատյանում: Տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ կազմում է արձանագրություն: Քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրության ձևը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում քվեարկության մեկ ծրար, բարձրաձայն հայտարարում ծրարի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին: Պահանջի դեպքում քվեարկության ծրարը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի արտահայտած կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության արդյունքով (քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը), իսկ առարկություն չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահը, իր հայտարարության համաձայն, սահմանված նմուշի քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը, հայտարարում քվեաթերթիկի վավեր, անվավեր կամ չսահմանված նմուշի լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում նաև, թե ինչպես է քվեարկված: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի արտահայտած կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության արդյունքով (քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը), իսկ առարկություն չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահը, իր հայտարարության համաձայն, ըստ քվեաթերթիկում կատարված քվեարկության նշումի, քվեաթերթիկը դնում է համապատասխան թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի օգտին, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված քվեաթերթիկների փաթեթի մեջ, իսկ ծրարը` սահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ ծրարը:
Քվեարկության ծրարի մեջ միևնույն քվեարկության մեկից ավելի քվեաթերթիկներ կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկ (քվեաթերթիկներ) գտնվելու դեպքում քվեաթերթիկը (քվեաթերթիկները) դրվում է ծրարի մեջ, իսկ այդ ծրարը` չսահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ:
Չսահմանված նմուշի քվեարկության ծրարների դեպքում քվեաթերթիկները ծրարից չեն հանվում, իսկ ծրարը դրվում է չսահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ:
Չսահմանված նմուշի քվեարկության ծրարները դրանցում գտնվող քվեաթերթիկների հետ անհապաղ մարվում են:
Սահմանված նմուշի ծրարի մեջ մեկ անվավեր քվեաթերթիկ գտնվելու դեպքում քվեաթերթիկը դրվում է անվավեր քվեաթերթիկների փաթեթի, իսկ ծրարը` սահմանված նմուշի ծրարների փաթեթի մեջ:
Այդ գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար: Ծրարների, քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ».
3) 3-րդ կետը «բոլոր» բառից հետո լրացնել «քվեարկության ծրարները և» բառերով, իսկ «հաշվարկում է» բառից հետո` «սահմանված նմուշի քվեարկության ծրարների» բառերով.
4) 4-րդ կետը «նմուշի» բառից հետո լրացնել «քվեարկության ծրարները և» բառերով.
5) 5-րդ կետը «տեսակավորված» բառից հետո լրացնել «քվեարկության ծրարներն ու» բառերով: