Անցնել բովանդակությանը

Հոդված 46

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 46.

Օրենսգրքի 53-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի երեք անդամների, որոնք պարտավոր են մինչև ժամը 24.00-ն ստորագրել բոլոր քվեաթերթիկները և ընտրողների ցուցակների բոլոր էջերը (ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների և ընտրողների ցուցակների յուրաքանչյուր էջի հակառակ կողմում)՝ գործավարության մատյանում համապատասխան արձանագրություն կատարելով: Ստորագրված քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ընտրողների ցուցակը, կնիքի փաթեթը պահվում են հատուկ չհրկիզվող պահարանում: Քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, ընտրողների ցուցակի, կնիքի պահպանման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քվեարկության օրը` ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը, տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում վիճակահանությամբ որոշում է ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեարկության ծրարների կնքման և քվեատուփի համար պատասխանատու անդամին, շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում: Նրանք փոխարինում են հանձնաժողովի մյուս անդամներին նրանց բացակայության դեպքում:».

3) 3-րդ կետի առաջին նախադասությունը «քվեաթերթիկները» բառից հետո լրացնել «, քվեարկության ծրարները, ընտրողների ցուցակները» բառերով.

4) 3-րդ կետի «քվեաթերթիկները հարյուրական փաթեթով` քվեաթերթիկներ հատկացնող անդամին» բառերը փոխարինել «քվեաթերթիկները և քվեարկության ծրարները հարյուրական փաթեթով քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին» բառերով, իսկ «քվեաթերթիկները կնքող» բառերը` «քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։