Անցնել բովանդակությանը

Հոդված 62

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 62.

Օրենսգրքի 72-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 72. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու».

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված յուրաքանչյուր քաղաքացի` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու, կարող է գրանցվել մեկ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կամ մեկ նախաձեռնող խմբի առաջադրմամբ:».

3) 2-րդ կետի «Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցման հարցը» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման հարցը` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու,» բառերով.

4) 4-րդ կետի «Նախագահ առաջադրված թեկնածուի» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու» բառերով.

5) 5-րդ կետի «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։