Հոդված 8
Հոդված 8.
Օրենսգրքի 12-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև» բառերը հանել.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ընտրողների վերջնական ցուցակները` ըստ տեղամասերի, և տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները` տպագրված երկու օրինակից (ընտրողների ցուցակների 1-ին օրինակը` կազմված մատյանի ձևով, 2-րդ օրինակը` տեղամասային կենտրոնում փակցնելու համար), ինչպես նաև սույն օրենսգրքի 14.1 հոդվածով սահմանված ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը լիազոր մարմինը կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը քվեարկության օրվանից 2 օր առաջ տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.
«2.1. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ժամկետներում, ընտրողների ցուցակները` էլեկտրոնային կրիչով, տրամադրում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:».
4) 3-րդ կետի «կազմված» բառը փոխարինել «հաշվառված» բառով: