Հոդված 32
Հոդված 32.
Օրենսգրքի 38-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.
«2.1. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու լիազորություն ունեցող անձի կամ մարմնի կողմից միևնույն անձը երեք ամսվա ընթացքում կրկնակի անգամ չի կարող առաջադրվել ընտրական հանձնաժողովների կազմում:».
2) 3-րդ կետի «կողմից» բառը փոխարինել «ներկայացմամբ, կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով» բառերով.
3) 3.1-րդ կետի 1-ին ենթակետը «20 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «՝ մինչև ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը,» բառերով.
4) 3.1-րդ կետի 1-ին ենթակետում «վճռաբեկ դատարանի դատավորների կազմից` այն հաշվով, որ հանձնաժողովի անդամների թիվը պակաս չլինի ընդհանուր թվի երկու երրորդից» բառերը փոխարինել «դատական ծառայողների կազմից` այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա ընդունել սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները» բառերով.
5) 3.1-րդ կետի 2-րդ ենթակետը «չկատարելու դեպքում» բառերից հետո լրացնել «՝ մինչև ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը,» բառերով.
6) 3.1-րդ կետի 2-րդ ենթակետի «ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թվից` այն հաշվով, որ հանձնաժողովի անդամների թիվը պակաս չլինի ընդհանուր թվի երկու երրորդից» բառերը փոխարինել «դատական ծառայողների թվից` այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա ընդունել սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները» բառերով.
7) 3.1-րդ կետի 3-րդ ենթակետի «20» թիվը փոխարինել «15» թվով, իսկ «15» թիվը` «5» թվով, իսկ «և դրան նախորդող օրը» բառերը հանել.
8) 3.1-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
«4) կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովներում թափուր մնացած տեղերը լրացվում են այդ անդամին նշանակած մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` տասնօրյա ժամկետում:»: