Հոդված 28
Հոդված 28.
Օրենսգրքի 34-րդ հոդվածում`
1) 1-ին կետը «վկայականներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
«1.1. Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ կազմակերպում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու համար հայտերի ընդունման օրվանից առնվազն 10 օր առաջ ԶԼՄ-ներով հայտարարություն է անում հայտերի ներկայացման ժամկետի և կարգի մասին: Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու իրավունք ունեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հայտ ներկայացրած Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները: Դասընթացների արդյունքներով ստուգարք հանձնելը հիմք է քաղաքացիներին որակավորման վկայականներ տրամադրելու համար:».
3) 4-րդ կետը «դատարանի անդամները,» բառերից հետո լրացնել «դատավորները,» բառով, իսկ «դատախազության» բառից հետո` «դատական ակտերի հարկադիր կատարման, քրեակատարողական, մաքսային ծառայությունների,» բառերով: