Հոդված 4
Հոդված 4.
Օրենսգրքի 7-րդ հոդվածում`
1) 4-րդ կետի «կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընտրողների ազգային գրանցամատյանը վարող լիազոր մարմինը» բառերով.
2) 6-րդ կետի երրորդ նախադասությունը «երեքժամյա պարբերականությամբ» բառերից հետո լրացնել «` ըստ ընտրատարածքների» բառերով.
3) 6-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Համապետական ընտրություններին մասնակցած ընտրողների թվի մասին ամփոփ տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից հեռահաղորդակցության միջոցներով ստացված տվյալների հիման վրա` քվեարկության հաջորդ օրը` մինչև ժամը 10.00-ն:».
4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալները հրապարակում է Հայաստանի հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների միջոցով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքից:»: