Անցնել բովանդակությանը

Հոդված 106

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 106.

Օրենսգրքի 133-րդ հոդվածում`

1) վերնագրում և տեքստում «ղեկավար առաջադրված թեկնածուի» բառերը փոխարինել «ղեկավարի» բառով.

2) 2-րդ կետի «որն ստացել է առավելագույն «կողմ» ձայներ» բառերը փոխարինել «որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ» բառերով, իսկ երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երկու և ավելի թեկնածուներ, ապա ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:».

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե`

1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, որն էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.

2) ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:».

4) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.

«1.1) սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով թեկնածու չի առաջադրվել կամ գրանցվել.».

5) 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.».

6) 4-րդ կետի 2-րդ ենթակետի «ընտրված» բառը փոխարինել «առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած» բառերով.

7) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Համայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում` քվեարկության օրվանից 21 օր հետո, թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։