Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 23.

Օրենսգրքի 27.1-րդ հոդվածի 1-ին կետում`

1) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ծանոթանալու ընտրական փաստաթղթերին, այդ թվում՝ դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի տված համապատասխան տեղեկանքին.».

2) 3-րդ ենթակետի «համապատասխան» բառը փոխարինել «տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական» բառերով.

3) 3-րդ ենթակետի «հանձնաժողովի նախագահը և քարտուղարը» բառերը փոխարինել «հանձնաժողովի նախագահը (տեղակալը) և քարտուղարը» բառերով.

4) 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) չմիջամտելով հանձնաժողովի անդամի աշխատանքներին` ֆիզիկապես ներկա գտնվելու հանձնաժողովի՝ ընտրողների գրանցում իրականացնող, քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող անդամների, քվեարկության ծրարները կնքող և քվեատուփը հսկող անդամի կողքին և հետևելու նրանց աշխատանքներին.».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ ենթակետով.

«6.1) քվեարկության օրը հետևել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ.».

6) 7-րդ ենթակետը «ամփոփմանը» բառից առաջ լրացնել «քվեարկության արդյունքների» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։