Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենսգրքի 10-րդ հոդվածում`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում է սույն օրենսգրքի 2 հոդվածի համաձայն ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ իրենց համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 15 օր առաջ` նաև լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քվեարկության օրվանից առնվազն 3 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, լիազոր մարմնի կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղման մեջ գտնվող ոստիկանության ծառայողների ցուցակը` դրանում նշելով քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը, եթե անձնագրում առկա է), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և հաշվառման վայրի հասցեն:

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը՝ ըստ ներկայացված ցուցակների, ոստիկանության ծառայողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, սույն օրենսգրքի 11 հոդվածով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան կազմում է տեղամասում քվեարկող ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակ՝ ստորագրելով և կնքելով այդ ցուցակի յուրաքանչյուր էջը, և քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների վերջնական ցուցակի հետ միասին տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:».

2) 5-րդ կետը «(քաղաքացիները)» բառից հետո լրացնել «, բացառությամբ տեղական ինքնակառավարման ընտրությունների,» բառերով.

3) 6-րդ կետը «իրավունք ունեցող» բառերից հետո լրացնել «և հայտ ներկայացրած» բառերով.

4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Զորամասի տարածքից դուրս հաշվառված զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։