Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԻ ԿԱԶՄԸ

Հոդված 14. Պարտականությունների կատարման անհնարինությունը կամ չկատարումը

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 14. Պարտականությունների կատարման անհնարինությունը կամ չկատարումը

1. Այն դեպքում, երբ արբիտրը իրավաբանորեն (de jure) կամ փաստացի (de facto) ի վիճակի չէ կատարել կամ այլ պատճառներով չի կատարում իր գործառույթները առանց անհարկի ձգձգման, նրա լիազորությունները դադարում են` ինքնաբացարկ հայտնելով, կամ երբ կողմերը համաձայնվում են նրա լիազորությունների դադարեցման մասին: Այլ դեպքերում, երբ առկա են տարաձայնություններ այդ հիմքերից որևէ մեկի վերաբերյալ, արբիտրի լիազորությունների դադարեցման հարցը լուծելու նպատակով կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարան, որի կայացրած ակտը բողոքարկման ենթակա չէ:

2. Եթե սույն հոդվածի կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արբիտրն ինքնաբացարկ է հայտնում, կամ կողմը համաձայնվում է նրա մանդատի դադարեցմանը, ապա դա չի ենթադրում սույն հոդվածով կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկի ընդունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։