Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Գրավոր հաղորդակցություններ ստանալը

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 3. Գրավոր հաղորդակցություններ ստանալը

1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա`

1) գրավոր հաղորդակցությունը համարվում է ստացված, եթե դա հասցված է անձամբ հասցեատիրոջը կամ նրա ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայր կամ մշտական բնակության վայր կամ փոստային հասցեով: Այն դեպքում, երբ ողջամիտ հարցումներ կատարելուց հետո նշված հասցեներից ոչ մեկը չի կարող պարզվել, գրավոր հաղորդակցությունը համարվում է ստացված, եթե դա ուղարկված է հասցեատիրոջ՝ ուղարկողին հայտնի վերջին գործունեության վայր, մշտական բնակության կամ փոստային վերջին հայտնի հասցեով՝ պատվիրված նամակով կամ նշված գրավոր հաղորդակցությունն հասցնելու փորձի գրանցումն ապահովող որևէ այլ ձևով.

2) հաղորդակցությունը համարվում է ստացված այն հասցեատիրոջը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան հասցվելու օրը:

2. Սույն հոդվածի դրույթները չեն վերաբերում դատարաններում վարույթի շրջանակներում իրականացվող հաղորդակցություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։