Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 25. Կողմի անպարտաճանաչությունը (կողմի կողմից իր պարտականությունների չկատարումը)

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 25. Կողմի անպարտաճանաչությունը (կողմի կողմից իր պարտականությունների չկատարումը)

Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա եթե առանց հարգելի պատճառի`

1) հայցվորը չի ներկայացնում իր հայցադիմումը սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` արբիտրաժային տրիբունալը դադարեցնում է վարույթը.

2) պատասխանողը չի ներկայացնում իր առարկությունները հայցի նկատմամբ 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` արբիտրաժային տրիբունալը շարունակում է վարույթը` առարկություններ չներկայացնելը ինքնին չդիտելով որպես պատասխանողի կողմից հայցվորի պնդումների ընդունում.

3) կողմերից որևէ մեկը չի ներկայանում նիստին կամ արբիտրաժային տրիբունալի կողմից կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում գրավոր ապացույցներ` արբիտրաժային տրիբունալը կարող է շարունակել վարույթը և վճիռ կայացնել` իր մոտ առկա ապացույցների հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։