Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՎԱՐՏԸ

Հոդված 28. Վեճի էության նկատմամբ կիրառելի նորմերը

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 28. Վեճի էության նկատմամբ կիրառելի նորմերը

1. Արբիտրաժային տրիբունալը վեճերը լուծելիս կիրառում է կողմերի համաձայնությամբ ընտրված իրավունքի նորմերը: Ցանկացած պետության իրավունքին կամ իրավական համակարգին կատարված հղումը պետք է մեկնաբանվի որպես տվյալ պետության իրավունքի նյութական, այլ ոչ թե կոլիզիոն նորմերին կատարված հղում:

2. Կողմերի համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժային տրիբունալը կիրառում է այն իրավունքը, որը որոշված է իր կողմից կիրառելի համարվող կոլիզիոն նորմերով:

3. Անկախ ընտրված իրավունքից՝ կողմերը մինչև վճռի կայացումը կարող են արբիտրաժային տրիբունալին ուղղակիորեն լիազորել վեճը լուծելու արդարության ընդհանուր սկզբունքների հիման վրա (ex aequo et bono) կամ որպես հաշտարար միջնորդ (amiable compositeur):

4. Բոլոր դեպքերում արբիտրաժային տրիբունալը վճիռ է կայացնում պայմանագրի պայմանների համաձայն` հաշվի առնելով տվյալ գործարքի համար կիրառելի առևտրային սովորույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։