Գլուխ 5 · ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 19. Ընթացակարգի կանոնների որոշումը
Հոդված 19. Ընթացակարգի կանոնների որոշումը
1. Կողմերը սույն օրենքի դրույթների պահպանմամբ կարող են իրենց հայեցողությամբ համաձայնվել արբիտրաժային տրիբունալի կողմից վարույթի իրականացման ընթացակարգի շուրջ:
2. Այդպիսի համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժային տրիբունալը սույն օրենքի դրույթների պահպանմամբ կարող է արբիտրաժային վարույթն իրականացնել այն ձևով, որը նպատակահարմար (պատշաճ, համապատասխան) կհամարի: Արբիտրաժային տրիբունալին տրված լիազորությունները ներառում են ապացույցների թույլատրելիության, վերաբերելիության, էականության և նշանակալիության որոշման լիազորությունը: