Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 23. Հայցադիմումը և պատասխանը

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 23. Հայցադիմումը և պատասխանը

1. Կողմերի համաձայնեցրած կամ արբիտրաժային տրիբունալի կողմից որոշված ժամկետում հայցվորը պարտավոր է ներկայացնել իր հայցային պահանջները և դրանք հիմնավորող փաստերը, ապահովման կամ հատուցման մասին պահանջները, իսկ պատասխանողը ներկայացնում է իր առարկությունները դրանց վերաբերյալ, եթե կողմերն այդ հաղորդումների անհրաժեշտ տարրերի վերաբերյալ այլ բան չեն պայմանավորվել: Կողմերը կարող են իրենց հաղորդումներին կից ներկայացնել բոլոր այն փաստաթղթերը, որոնք, ըստ իրենց, առնչվում են գործին, կամ հղում կատարել ապագայում իրենց կողմից ներկայացվելիք փաստաթղթերին կամ այլ ապացույցներին:

2. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային վարույթի ընթացքում յուրաքանչյուր կողմ կարող է փոփոխել կամ լրացնել իր հայցը կամ պատասխանը, եթե արբիտրաժային տրիբունալն աննպատակահարմար չհամարի այդպիսի փոփոխության թույլատրումը` հաշվի առնելով այն կատարելու ուշացումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։