Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17. Արբիտրաժային տրիբունալի` հայցի ապահովման միջոցների կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 17. Արբիտրաժային տրիբունալի` հայցի ապահովման միջոցների կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը

1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային տրիբունալը կողմերից յուրաքանչյուրի միջնորդությամբ կարող է որոշում կայացնել հայցի ապահովման այնպիսի միջոցներ կիրառելու վերաբերյալ, որոնք նա գտնի անհրաժեշտ` հաշվի առնելով վեճի առարկան: Արբիտրաժային տրիբունալը կարող է ցանկացած կողմից պահանջել տրամադրել ձեռնարկվող միջոցներին համապատասխանող ապահովում՝ հայցի ապահովման միջոցների կիրառմամբ մյուս կողմին պատճառվելիք հնարավոր վնասների կանխման կամ հատուցման նպատակով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները կարող են ամրագրվել միջանկյալ վճռի ձևով:

3. Հայցի ապահովման միջոցները, որոնք պահանջել կամ կարգադրել է ձեռնարկել արբիտրաժային տրիբունալը` կայացնելով միջանկյալ վճիռ սույն հոդվածով սահմանված կարգով, կարող են ճանաչվել, հարկադիր կատարվել կամ չեղյալ ճանաչվել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարանի կողմից՝ սույն օրենքի 34-րդ, 35-րդ և 36-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։