Հոդված 31. Արբիտրաժային տրիբունալի վճռի ձևը և բովանդակությունը
Հոդված 31. Արբիտրաժային տրիբունալի վճռի ձևը և բովանդակությունը
1. Արբիտրաժային տրիբունալի վճիռը պետք է կայացվի գրավոր ձևով և ստորագրվի միանձնյա արբիտրի կամ արբիտրների կողմից: Մեկից ավելի արբիտրների մասնակցությամբ արբիտրաժային վարույթի դեպքում բավական է արբիտրաժային տրիբունալի անդամների մեծամասնության ստորագրությունների առկայությունը այն պայմանով, որ վճռում նշվեն բացակայող ստորագրությունների պատճառները:
2. Արբիտրաժային տրիբունալի վճռում պետք է նշվեն դրա հիմքում ընկած հանգամանքները, բացառությամբ, երբ կողմերը համաձայնվել են, որ այդպիսիք չպետք է նշվեն վճռում, կամ եթե սույն օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան` կայացվել է համաձայնեցված պայմանների շուրջ վճիռ: Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային տրիբունալի վճռում պետք է նշվեն նաև արբիտրաժային ծախսերը և դրանց բաշխումը կողմերի միջև:
3. Վճռում նշվում են արբիտրաժի անցկացման ամսաթիվը և վայրը` սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան: Արբիտրաժային տրիբունալի վճիռը համարվում է կայացված վճռում նշված վայրում:
4. Վճռի կայացումից հետո յուրաքանչյուր կողմին պետք է ուղարկվի դրա պատճենը` ստորագրված արբիտրների կողմից` սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան: