Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Ընդհանուր սկզբունքները և գործողության ոլորտը

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 1. Ընդհանուր սկզբունքները և գործողության ոլորտը

1. Սույն օրենքի դրույթները հիմնվում են հետևյալ սկզբունքների վրա և պետք է մեկնաբանվեն այդ սկզբունքներին համապատասխան.

1) արբիտրաժի իրականացման նպատակն է առանց անհարկի ձգձգումների կամ ծախսերի ստանալ անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծում.

2) կողմերն ազատ են իրենց միջև վեճերի լուծման ընթացակարգի շուրջ համաձայնվելու հարցում, որը ենթակա է միայն օրենքով նախատեսված սահմանափակումների:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է առևտրային արբիտրաժին առնչվող հարաբերությունների վրա` Հայաստանի Հանրապետության և այլ պետության կամ պետությունների միջև գործող պայմանագրերի պահպանման պայմանով:

3. Սույն օրենքի գործողությունը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ, 9-րդ, 35-րդ և 36-րդ հոդվածների, տարածվում է միայն այն արբիտրաժի վրա, որի վայրը Հայաստանի Հանրապետության տարածքում է:

4. Սույն օրենքի գործողությունը չի բացառում Հայաստանի Հանրապետության մեկ այլ օրենքի գործողություն, որի համաձայն` որոշակի վեճեր չեն կարող հանձնվել արբիտրաժի լուծմանը կամ կարող են հանձնվել արբիտրաժի լուծմանը միայն այն դրույթներին համապատասխան, որոնք սահմանված չեն սույն օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։