Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Սահմանումները և մեկնաբանման կանոնները

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 2. Սահմանումները և մեկնաբանման կանոնները

Սույն օրենքի իմաստով`

1) «արբիտրաժ» նշանակում է ցանկացած արբիտրաժ, անկախ դրա` մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից կամ առանց նման հաստատության իրականացվելու հանգամանքի.

2) «արբիտրաժային տրիբունալ» նշանակում է միանձնյա արբիտր կամ արբիտրների կազմ.

3) «դատարան» նշանակում է որևէ պետության դատական համակարգի մասը կազմող մարմին կամ դատարան.

4) «առևտրային» հասկացությունը ներառում է առևտրային բնույթի բոլոր հարաբերությունները` ինչպես պայմանագրային, այնպես էլ ոչ պայմանագրային: Առևտրային բնույթի հարաբերությունները մասնավորապես, ներառում են հետևյալ գործարքները` բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված, ապրանքների ու ծառայությունների մատակարարման և փոխանակման, առևտրային ներկայացուցչության կամ գործակալման, ֆակտորինգի, վարձակալության, աշխատանքների կատարման, խորհրդատվության, նախագծման, լիցենզային, ներդրման, ֆինանսավորման, ապահովագրության, շահագործման կամ կոնցեսիայի, համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձևերի, ծովային, օդային, երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների.

5) այնտեղ, ուր սույն օրենքի դրույթները, բացառությամբ 28-րդ հոդվածի, կողմերին վերապահում են որևէ կոնկրետ հարց լուծելու ազատություն, ապա այն ներառում է նաև կողմերի իրավունքը` այդ հարցը լուծելու նպատակով լիազորել երրորդ անձի, ներառյալ` որևէ հաստատության.

6) այնտեղ, ուր սույն օրենքի դրույթները հիշատակում են, որ կողմերը համաձայնվել են կամ կարող են համաձայնվել կամ ցանկացած այլ կերպ հղում են կատարում կողմերի համաձայնության վրա, այդպիսի համաձայնությունը ներառում է համաձայնության մեջ նշված ցանկացած արբիտրաժային կանոններ.

7) եթե սույն օրենքի դրույթները, բացառությամբ 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 32-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, կիրառելի են հայցի նկատմամբ, ապա դրանք հավասարապես կիրառելի են նաև հակընդդեմ հայցի նկատմամբ, և երբ կիրառելի են պատասխանի նկատմամբ, հավասարապես կիրառելի են նաև հակընդդեմ հայցի պատասխանի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։