Գլուխ 2 · ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 8. Արբիտրաժային համաձայնությունը և հայցի հարուցումը դատարան` ըստ վեճի էության
Հոդված 8. Արբիտրաժային համաձայնությունը և հայցի հարուցումը դատարան` ըստ վեճի էության
1. Դատարանը, որին հայց է ներկայացված այն վեճի վերաբերյալ, որի շուրջ առկա է արբիտրաժային համաձայնություն, պարտավոր է կողմերից մեկի միջնորդության հիման վրա, որը բերվել է ոչ ուշ, քան վեճի էության շուրջ այդ կողմի առաջին հայտարարության ներկայացումը, հայցը թողնել առանց քննության, բացառությամբ, եթե գտնում է, որ այդ համաձայնությունն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ չի կարող կատարվել:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցի առկայության դեպքում արբիտրաժային վարույթը, այդուհանդերձ, կարող է սկսվել կամ շարունակվել, և կարող է վճիռ կայացվել` հարցը դատարանում գտնվելու ընթացքում: