Հոդված 10
Հոդված 10
1. Կանխարգելման ենթակոմիտեն պետք է ընտրի իր պաշտոնատար անձանց երկու տարի ժամկետով։ Նրանք կարող են վերընտրվել։
2. Կանխարգելման ենթակոմիտեն պետք է սահմանի իր ընթացակարգի կանոնները։ Այդ կանոնները, inter alia, պետք է նախատեսեն, որ.
ա) անդամների կեսը, գումարած մեկ անդամը, կկազմի քվորում.
բ) Կանխարգելման ենթակոմիտեի որոշումները պետք է ընդունվեն ներկա գտնվող անդամների ձայների մեծ մասով.
գ) Կանխարգելման ենթակոմիտեն իր հանդիպումներն անցկացնելու է դռնփակ։
3. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը կհրավիրի Կանխարգելման ենթակոմիտեի առաջին ժողովը։ Իր առաջին հանդիպումից հետո Կանխարգելման ենթակոմիտեն հանդիպումները կանցկացնի իր ընթացակարգի կանոններով սահմանված պարբերականությամբ։ Կանխարգելման ենթակոմիտեն և Խոշտանգումների դեմ կոմիտեն առնվազն տարին մեկ անգամ իրենց նիստերը կանցկացնեն միաժամանակ։
Մ ա ս III
Կանխարգելման ենթակոմիտեի մանդատը