Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

1. Մասնակից պետությունները պետք է երաշխավորեն կանխարգելման ազգային մեխանիզմների գործառնական անկախությունը, ինչպես նաև դրանց աշխատակազմերի անկախությունը։

2. Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ապահովեն կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների` պահանջվող ունակություններն ու մասնագիտական գիտելիքները։ Նրանք պետք է ջանան ապահովել գենդերային հավասարակշռություն և երկրում առկա էթնիկ և փոքրամասնությունների խմբերի համարժեք ներկայացվածություն։

3. Մասնակից պետությունները պարտավորվում են մատչելի դարձնել կանխարգելման ազգային մեխանիզմների գործունեության համար անհրաժեշտ միջոցները։

4. Կանխարգելման ազգային մեխանիզմներ ստեղծելիս Մասնակից պետությունները պետք է պատշաճ կերպով հաշվի առնեն մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման ազգային հաստատությունների կարգավիճակին վերաբերող սկզբունքները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։