Հոդված 12
Հոդված 12
Կանխարգելման ենթակոմիտեին 11-րդ հոդվածով ամրագրված նրա մանդատն իրականացնելու հնարավորություն ընձեռելու համար Մասնակից պետությունները պարտավորվում են.
ա) ընդունել Կանխարգելման ենթակոմիտեին իրենց տարածքում և թույլ տալ նրան մուտք գործել սույն Արձանագրության 4-րդ հոդվածով սահմանված կալանավայրեր.
բ) տրամադրել ամբողջ համապատասխան տեղեկությունները, որոնք Կանխարգելման ենթակոմիտեն կարող է պահանջել այն կարիքներն ու միջոցները գնահատելու համար, որոնք պետք է ընդունվեն` խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից ազատազրկված անձանց պաշտպանությունն ուժեղացնելու համար.
գ) խրախուսել և դյուրացնել Կանխարգելման ենթակոմիտեի և կանխարգելման ազգային մեխանիզմների միջև կապերը.
դ) ուսումնասիրել Կանխարգելման ենթակոմիտեի խորհրդատվությունները և ծավալել երկխոսություն վերջինիս հետ դրանց իրականացման հնարավոր միջոցների վերաբերյալ։