Հոդված 4
Հոդված 4
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է թույլատրի սույն Արձանագրության համաձայն, 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված մեխանիզմներով այցելությունները իր իրավազորության և հսկողության ներքո գտնվող ցանկացած վայր, որտեղ անձինք զրկված են կամ կարող են զրկվել իրենց ազատությունից (այսուհետ` կալանավայրեր) պետական մարմնի կողմից տրված հրամանով կամ նրա հրահրումով, ինչպես նաև` նրա համաձայնությամբ կամ թույլտվությամբ։ Այդ այցելությունները պետք է նախաձեռնվեն այդ անձանց` խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից պաշտպանությունը անհրաժեշտության դեպքում ուժեղացնելու նպատակով։
2. Սույն Արձանագրության նպատակների համար ազատազրկում նշանակում է` անձին ցանկացած ձևով կալանքի տակ պահել կամ բանտարկել կամ անձին հսկողության տակ պահվող հանրային կամ մասնավոր վայրում տեղավորել, որն անձին որևէ դատական, վարչական կամ այլ մարմնի որոշմամբ չի թույլատրվում կամովին թողնել։
Մ ա ս II
Կանխարգելման ենթակոմիտե