Հոդված 11
Հոդված 11
1. Կանխարգելման ենթակոմիտեն պետք է.
ա) այցելի 4-րդ հոդվածում նշված վայրերը և խորհրդատվություններ կազմի Մասնակից պետությունների համար` խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից ազատազրկված անձանց պաշտպանության վերաբերյալ.
բ) կանխարգելման ազգային մեխանիզմների վերաբերյալ`
i) տրամադրի խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, աջակցի Մասնակից պետություններին դրանց ստեղծման գործում.
ii) ապահովի անմիջական և, անհրաժեշտության դեպքում, գաղտնի կապ կանխարգելման ազգային մեխանիզմների հետ և նրանց առաջարկի կարողությունների ուժեղացմանն ուղղված ուսուցում և տեխնիկական աջակցություն.
iii) տրամադրի խորհրդատվություն և աջակցի նրանց` խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից ազատազրկված անձանց պաշտպանությունն ուժեղացնելու համար անհրաժեշտ կարիքների և միջոցների գնահատման հարցում.
iv) կազմի խորհրդատվություններ և դիտողություններ Մասնակից պետությունների համար` նպատակ ունենալով ուժեղացնել կանխարգելման ազգային մեխանիզմների կարողությունները և մանդատը խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման համար.
գ) ընդհանրապես խոշտանգումների կանխարգելման նպատակով համագործակցի խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից բոլոր անձանց պաշտպանությունը ուժեղացնելու ուղղությամբ գործող` Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների և մեխանիզմների, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային և ազգային ինստիտուտների կամ կազմակերպությունների հետ։