Հոդված 36
Հոդված 36
Մասնակից պետություն այցելություն կատարելիս Կանխարգելման ենթակոմիտեի անդամները, չվնասելով սույն Արձանագրության դրույթներն ու նպատակները և այն արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք կարող են նրանց տրամադրվել, պետք է.
ա) հարգեն այցելած պետության օրենքներն ու կանոնները.
բ) ձեռնպահ մնան իրենց պարտականությունների անկողմնակալ և միջազգային բնույթի հետ անհամատեղելի որևէ գործողությունից կամ գործունեությունից։