Հոդված 33
Հոդված 33
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով, որը այդ մասին այնուհետև կտեղեկացնի սույն Արձանագրության և Կոնվենցիայի մյուս Մասնակից պետություններին։ Գործողության դադարեցումն ուժի մեջ կմտնի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո մեկ տարի անց։
2. Այդպիսով, գործողության դադարեցումը Մասնակից պետությանը չի ազատի սույն Արձանագրությամբ ստանձնած իր պարտավորությունների կատարումից գործողության դադարեցման ուժի մեջ մտնելու օրվանից առաջ տեղի ունեցած ցանկացած գործողության կամ իրավիճակի նկատմամբ կամ այն միջոցների նկատմամբ, որոնք Կանխարգելման ենթակոմիտեն որոշել էր կամ կարող էր որոշել ձեռնարկել համապատասխան Մասնակից պետության նկատմամբ. գործողության դադարեցումը որևէ կերպ չի խոչընդոտի մինչև գործողության դադարեցման ուժի մեջ մտնելը Կանխարգելման ենթակոմիտեի կողմից քննությանն առնված ցանկացած գործի քննարկման շարունակմանը։
3. Մասնակից պետության համար գործողության դադարեցման ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից Կանխարգելման ենթակոմիտեն չպետք է սկսի այդ պետության վերաբերյալ որևէ նոր գործի քննություն։