Հոդված 7
Հոդված 7
1. Կանխարգելման ենթակոմիտեի անդամները պետք է ընտրվեն հետևյալ կարգով.
ա) առաջին հերթին հաշվի է առնվելու սույն Արձանագրության 5-րդ հոդվածի պահանջների և չափորոշիչների բավարարումը.
բ) նախնական ընտրությունը պետք է անցկացվի ոչ ուշ, քան սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս հետո.
գ) Մասնակից պետությունները պետք է Կանխարգելման ենթակոմիտեի անդամներին ընտրեն գաղտնի քվեարկությամբ.
դ) Կանխարգելման ենթակոմիտեի անդամների ընտրությունները պետք է անցկացվեն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից երկու տարին մեկ հրավիրվող` Մասնակից պետությունների հանդիպումների ընթացքում։ Այդ հանդիպումներին, որոնցում Մասնակից պետությունների երկու երրորդը կազմում է քվորում, Կանխարգելման ենթակոմիտեում ընտրված կհամարվեն այն անձինք, ովքեր կհավաքեն ձայների մեծ մասը և ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Մասնակից պետությունների ներկայացուցիչների ձայների բացարձակ մեծ մասը։
2. Եթե ընտրության ընթացքում Կանխարգելման ենթակոմիտեի անդամ դառնալու իրավունք են ստանում Մասնակից պետության երկու քաղաքացիներ, ապա Կանխարգելման ենթակոմիտեի անդամ կարող է դառնալ ձայների առավել քանակն ստացած թեկնածուն։ Եթե երկու քաղաքացիներն էլ ստացել են նույն քանակությամբ ձայներ, ապա կիրառվում է հետևյալ ընթացակարգը.
ա) այն դեպքում, երբ Մասնակից պետության կողմից առաջադրված թեկնածուներից միայն մեկն է տվյալ պետության քաղաքացի, ապա այդ քաղաքացին պետք է դառնա Կանխարգելման ենթակոմիտեի անդամ.
բ) այն դեպքում, երբ Մասնակից պետության կողմից առաջադրված երկու թեկնածուն էլ տվյալ պետության քաղաքացի են, պետք է անցկացվի առանձին գաղտնի քվեարկություն, որի արդյունքում կորոշվի, թե քաղաքացիներից որը պետք է դառնա անդամ.
գ) այն դեպքում, երբ Մասնակից պետության կողմից առաջադրված և ոչ մի թեկնածու այդ պետության քաղաքացի չէ, ապա պետք է անցկացվի առանձին գաղտնի քվեարկություն, որի արդյունքում կորոշվի, թե որ թեկնածուն կդառնա անդամ։