Հոդված 8
Հոդված 8
Կանխարգելման ենթակոմիտեի անդամի մահվան կամ հրաժարական տալու կամ որևէ այլ պատճառով իր պարտականությունների հետագա կատարման անհնարինության դեպքում այդ անդամին առաջադրած Մասնակից պետությունը, հաշվի առնելով իրավասության տարբեր ոլորտների միջև պատշաճ հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտությունը, մինչև Մասնակից պետությունների հաջորդ ժողովը աշխատելու համար պետք է առաջադրի մեկ ուրիշ անձի, որն ունի 5-րդ հոդվածում նշված որակավորումները և բավարարում է պահանջները` Մասնակից պետություններից մեծ մասի կողմից նրա թեկնածությանը հավանություն տրվելու պայմանով։ Հավանությունը կհամարվի ստացված, եթե Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից տեղեկացվելուց հետո վեց շաբաթվա ընթացքում, Մասնակից պետությունների կեսը կամ ավելին բացասաբար չարտահայտվի առաջադրված նշանակման վերաբերյալ։