Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Կանխարգելման ազգային մեխանիզմների կողմից իրենց մանդատի իրականացումն ապահովելու նպատակով սույն Արձանագրության Մասնակից պետությունները պարտավորվում են նրանց տրամադրել.

ա) հնարավորություն` ստանալու 4-րդ հոդվածում սահմանված կալանավայրերում գտնվող ազատազրկված անձանց, ինչպես նաև այդ վայրերի քանակի և դրանց գտնվելու վայրի մասին ամբողջ տեղեկատվությունը.

բ) հնարավորություն` ստանալու այդ անձանց նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև կալանավայրերում նրանց պայմանների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը.

գ) հնարավորություն` մուտք գործելու բոլոր կալանավայրերը և դրանց կառույցներն ու շինությունները.

դ) հնարավորություն` վարելու առանձնազրույցներ ազատազրկված անձանց հետ` առանց վկաների, անձամբ կամ, անհրաժեշտության դեպքում, թարգմանչի միջոցով, ինչպես նաև ցանկացած այլ անձի հետ, ով, Կանխարգելման ենթակոմիտեի կարծիքով, կարող է համապատասխան տեղեկատվություն տրամադրել.

ե) ազատություն` ընտրելու այն վայրերը, ուր ցանկանում է այցելել, և այն անձանց, ում հետ ցանկանում է զրուցել.

զ) Կանխարգելման ենթակոմիտեի հետ կապեր ունենալու, տեղեկատվություն ուղարկելու և հանդիպելու իրավունք։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։