Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

1. Կանխարգելման ենթակոմիտեն կսահմանի (սկզբում` վիճակահանությամբ) Մասնակից պետություններ կատարվելիք պարբերաբար այցելությունների ծրագիրը` 11-րդ հոդվածով ամրագրված իր մանդատը իրականացնելու նպատակով։

2. Խորհրդատվություններից հետո Կանխարգելման ենթակոմիտեն տեղեկացնում է Մասնակից պետություններին իր ծրագրի մասին, որպեսզի նրանք կարողանան անմիջապես ձեռնարկել այցելությունների իրականացման համար անհրաժեշտ գործնական նախապատրաստություններ:

3. Այցելությունները պետք է իրականացվեն Կանխարգելման ենթակոմիտեի առնվազն երկու անդամների կողմից։ Այդ անդամներին անհրաժեշտության դեպքում կարող են ուղեկցել սույն Արձանագրության առարկայի ոլորտում ակնառու մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցող փորձագետներ, ովքեր կընտրվեն Մասնակից պետությունների, Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և Միավորված ազգերի կազմակերպության միջազգային հանցագործությունների կանխարգելման կենտրոնի կողմից արված առաջարկությունների հիման վրա կազմված փորձագետների ցուցակից։ Ցուցակը պատրաստելիս շահագրգիռ Մասնակից պետություններից յուրաքանչյուրը պետք է առաջարկի ոչ ավելի, քան հինգ ազգային փորձագետի։ Շահագրգիռ Մասնակից պետությունը կարող է առարկել այցելությանը առանձին փորձագետի ներգրավմանը, որի դեպքում Կանխարգելման ենթակոմիտեն պետք է առաջարկի մեկ այլ փորձագետի։

4. Եթե Կանխարգելման ենթակոմիտեն նպատակահարմար գտնի, կարող է առաջարկել կանոնավոր այցելությունից հետո կարճատև հետայցելություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։