Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Կանխարգելման ենթակոմիտեին իր մանդատն իրականացնելու հնարավորություն ընձեռելու նպատակով սույն Արձանագրության Մասնակից պետությունները պարտավորվում են նրան տրամադրել.

ա) անսահմանափակ հնարավորություն` ստանալու 4-րդ հոդվածում սահմանված կալանավայրերում գտնվող ազատազրկված անձանց, ինչպես նաև այդ վայրերի քանակի և դրանց գտնվելու վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը.

բ) անսահմանափակ հնարավորություն` ստանալու այդ անձանց նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև կալանավայրերում նրանց պայմանների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը.

գ) ներքոհիշյալ 2-րդ կետի պայմանի պահպանմամբ` անսահմանափակ հնարավորություն` մուտք գործելու բոլոր կալանավայրերը և դրանց կառույցներն ու շինությունները.

դ) հնարավորություն` վարելու առանձնազրույցներ ազատազրկված անձանց հետ` առանց վկաների, անձամբ կամ, անհրաժեշտության դեպքում, թարգմանչի միջոցով, ինչպես նաև ցանկացած այլ անձի հետ, ով, Կանխարգելման ենթակոմիտեի կարծիքով, կարող է համապատասխան տեղեկատվություն տրամադրել.

ե) ազատություն` ընտրելու այն վայրերը, ուր ցանկանում է այցելել, և այն անձանց, ում հետ ցանկանում է զրուցել։

2. Որևէ կալանավայր այցելություն կատարելուն կարելի է առարկել միայն անհետաձգելի և ծայրահեղ անհրաժեշտության հիմքերով` կապված պետական պաշտպանության, հասարակական անվտանգության, բնական աղետի կամ այցելության վայրում լուրջ անկարգությունների հետ, որոնք ժամանակավորապես խոչընդոտում են տվյալ այցելության իրականացմանը։ Հայտարարված արտակարգ իրավիճակի առկայությունը որպես այդպիսին չի կարող Մասնակից պետության կողմից վկայակոչվել որպես այցելությունը մերժելու պատճառ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։