Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Կանխարգելման ենթակոմիտեն իր խորհրդատվություններն ու դիտողությունները պետք է գաղտնի կերպով հաղորդի Մասնակից պետությանը և անհրաժեշտության դեպքում` կանխարգելման ազգային մեխանիզմին։

2. Կանխարգելման ենթակոմիտեն պետք է հրապարակի իր հաշվետվությունը շահագրգիռ Մասնակից պետության ցանկացած մեկնաբանության հետ մեկտեղ` Մասնակից պետության կողմից նման խնդրանքի դեպքում։ Եթե Մասնակից պետությունը հրապարակի հաշվետվության մի մասը, ապա Կանխարգելման ենթակոմիտեն կարող է հրապարակել այդ հաշվետվությունն ամբողջությամբ կամ մասամբ։ Սակայն ոչ մի անձնական տվյալ չպետք է հրապարակվի առանց շահագրգիռ անձի բացահայտ համաձայնության։

3. Կանխարգելման ենթակոմիտեն իր գործունեության վերաբերյալ պետք է Խոշտանգումների դեմ կոմիտեին ներկայացնի տարեկան հանրային հաշվետվություն։

4. Եթե Մասնակից պետությունը հրաժարվում է 12-րդ և 14-րդ հոդվածների համաձայն համագործակցել Կանխարգելման ենթակոմիտեի հետ կամ քայլեր ձեռնարկել Կանխարգելման ենթակոմիտեի խորհրդատվությունների համաձայն իրավիճակը բարելավելու ուղղությամբ, ապա Խոշտանգումների դեմ կոմիտեն Կանխարգելման ենթակոմիտեի դիմումի հիման վրա այն բանից հետո, երբ Մասնակից պետությունը հնարավորություն է ունեցել հայտնելու իր դիրքորոշումը, իր անդամների ձայների մեծամասնությամբ որոշել հանդես գալ այդ հարցի վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ կամ հրապարակել Կանխարգելման ենթակոմիտեի հաշվետվությունը։

Մ ա ս IV

Կանխարգելման ազգային մեխանիզմները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։